Նպաստառուներ, ովքեր կարող են լինել հարկատու |hetq.am|
10:00 - 24 հուլիսի, 2019

Նպաստառուներ, ովքեր կարող են լինել հարկատու |hetq.am|

hetq.am: Ռուդոլֆ Զաբրոդինը վերջին աշխատատեղում աշխատեց ընդամենը մեկ օր: «Տեսան, որ ձեռքս չկա, ասացին՝ մեզ մարդ է պետք, որը կունենա ամեն ինչ»,- պատմում է Ռուդոլֆը:

Նա 15 տարվա աշխատանքային փորձ ունի: Աշխատել է «Հույսի կամուրջ», «Փյունիկ» ՀԿ-ներում, Երևանի Հյուսիսային համալսարանում, «Ռեյմա» խանութում, համագործակցել է մարզային ՀԿ-ների հետ, եղել պահակ, բանվոր, իր խոսքով՝ արել ամենը, ինչ կարող էր:
Ռուդոլֆը միակը չէ. հաշմանդամություն ունեցող մարդկանց մեծամասնությունը աշխատանք փնտրելիս կամ աշխատելու ընթացքում խտրական վերաբերմունքի է արժանանում:

Իրավական կարգավորումները թերի են

Փաստաբան Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը, որն ամրագրում է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է, պարտավորեցնում է այնպես զարգացնել օրենսդրությունը, որ խոցելի խավերը պետության աջակցությունը ստանան.

«Պարտավորություններ կան, բայց թե ինչպիսի պարտավորություններ՝ չի սահմանվում»:
Սարգսյանը նշում է, որ աշխատանքի վերաբերյալ պետությունը լռել է. Աշխատանքային օրենսգրքում ոչինչ չի ասվում հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին:
Ի՞նչ պետք է անեն Ռուդոլֆ Զաբրոդինն ու մյուսները, ովքեր զրկվել են աշխատելու իրավունքից միայն հաշմանդամություն ունենալու պատճառով:

Փաստաբանը խորհուրդ է տալիս դատական կարգով բողոքարկել աշխատանքից ազատվելու հրամանը, վերականգնվել, պահանջել բաց թողնված աշխատանքի հատուցում: Խնդիրն, ըստ փաստաբանի, ավելի հեշտ կարող է լուծվել, եթե պետությունը Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարի և այդ հիմքով աշխատանքից ազատման համար պատիժ նախատեսի:

Նշենք, որ 2015 թ. հունվարի 1-ից ուժի մեջ էր մտել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը: Օրենքի համաձայն՝ 100 և ավելի աշխատակիցներ ունեցող պետական կազմակերպությունները պարտավորվում էին ապահովել աշխատողների ընդհանուր թվի 3 %-ի չափով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածություն: Սակայն այս պահանջը տևեց ընդամենը 2 տարի:

Լսում են «հաշմանդամ», պատկերացնում՝ խնդիր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանումը՝ Զբաղվածության պետական գործակալությունը (ԶՊԳ), իրականացնում է զբաղվածության կարգավորման պետական քաղաքականությունը:

2019 թ. մայիսի 1-ի դրությամբ 2497 հաշմանդամություն ունեցող մարդ դիմել է գործակալություն աշխատանք գտնելու ակնկալիքով: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 70 հաշմանդամություն ունեցող մարդ, նրանցից 62-ը` զբաղվածության կարգավորման պետական ծրագրի արդյունքում:

ԶՊԳ-ի տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանի փոխանցմամբ` իրականացվում են ծրագրեր, որոնք նպատակ ունեն շահագրգռել գործատուներին՝ աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց:

Դրանցից են.

  •  Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրումը:
  • Աշխատաշուկայում անմրցունակ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցումը գործատուին:
  • Գործատուների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիճը կրելու ավարտին մինչև 6 ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը:
  • Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրումը:
  • Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրման ծրագիր:
  • Աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրումը:

Բեժանյանից փորձեցինք պարզել, թե ինչու՞ են հաշմանդամություն ունեցողները աշխատանք փնտրելիս նման խնդիրների բախվում՝ չնայած պետական ծրագրերի առկայությանը: Վերջինս որպես կարևոր խնդիր նշեց գործատուների մոտ չհաղթահարված կարծրատիպերը. «Լսում են «հաշմանդամ» ու պատկերացնում միայն խնդիր, բայց տարիների փորձը ցույց է տվել, որ հատկապես այս խմբի մարդիկ ավելի նվիրված են լինում իրենց աշխատանքին: Նրանք գիտակցում են, որ դժվարությամբ են գտել և անում են ամեն ինչ աշխատանքը լավագույնս կատարելու համար»:

Բեժանյանն ասում է, որ կարևոր է նաև մատչելիության հարցը. տրանսպորտի, շենքային պայմանների պատճառով մարդը երբեմն դատապարտված է մնալ տանը, չսոցիալականացվել:

Նշենք, որ ԶՊԳ կենտրոնական գրասենյակը հարմարեցված է հենաշարժողական խնդիր ունեցող մարդկանց համար, սակայն այցելելով գործակալության տարածքային կենտրոններից մի քանիսը` նկատեցինք, որ, օրինակ, սայլակով տեղաշարժվող մարդն այդ շենքեր մուտք գործել չի կարող թեքահարթակների բացակայության պատճառով: Այսպիսով՝ դժվար է ճանապարհը ոչ միայն դեպի աշխատավայր, այլ այդ աշխատավայրը գտնելուն նպաստող գործակալություն:

30-ամյա Աննա Ավետիսյանը Հայաստանի ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն է ավարտել, տիրապետում է ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին եւ իսպաներենին:

 

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել