Շատ լուրջ կազմով են գալու. Տաթևիկ Ռևազյանը՝ Քաղավիացիայի կոմիտեում աուդիտի մասին |aysor.am|
10:01 - 13 հունվարի, 2020

Շատ լուրջ կազմով են գալու. Տաթևիկ Ռևազյանը՝ Քաղավիացիայի կոմիտեում աուդիտի մասին |aysor.am|

aysor.am: Դեպի Ղրիմ չվերթների մասով արդեն երկրորդ անգամ հերքում ենք տեղեկությունը։ Նման բան չկա: Նորից եմ հերքում։ Չգիտեմ՝ ում է պետք նման լուրեր տարածել, բայց դա մեզ հետ որևէ կապ չունի, որևէ քայլ չկա և չի էլ նախատեսվում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ ԵՄ հանձնաժողովը ժամանելու է Հայաստան և փետրվարի 3-7-ը տեղում աուդիտ է իրականացնելու Քաղավիացիայի կոմիտեում։

«Շատ լուրջ կազմով են գալու։ Սա նշանակում է, որ մենք իրենց համար առաջնահերթություն ենք։ Շատ զբաղված ենք, որ աուդիտը լավ անցնի։ Մենք 100 տոկսով պատրաստված կլինենք», - ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել