Շատ կարեւոր էր Աշոտ Կարապետյանի հետ իմ վստահորդի առերեսումը. Սեդա Սաֆարյան |armtimes.com|
15:48 - 28 նոյեմբերի, 2019

Շատ կարեւոր էր Աշոտ Կարապետյանի հետ իմ վստահորդի առերեսումը. Սեդա Սաֆարյան |armtimes.com|

armtimes.com:  Ռուսաստանում այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով մահացած Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով առանցքային մարդկանցից մեկն էր: Այս կարծիքը հայտնեց մարտիմեկյան դեպքերից տուժած Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Աշոտ Կարապետյանը առնչվում է այն դրվագին, ըստ որի՝ մի անձնավորություն փետրվարի 29-ի լույս 1-ի գիշերը ցուցարարներին հայտնել էր հնարավոր տեղազննության մասին եւ իբր ձախողել իրենց օպերացիան. «Սակայն հետո բոլորս էլ հասկացանք, որ որեւէ միջոցառում չի եղել, այլ միջոցառման անվան տակ հանրահավաքի ցրման գործընթաց է եղել, եւ այդ գիշեր, երբ փոխգնդապետին հրավիրել են ոստիկանություն՝ իբր առաջադրանք տալու, հրավիրողը Աշոտ Կարապետյանն է եղել»:

Սաֆարյանը նշեց, որ ողջ գիշեր դեպքեր են եղել, որոնք խիստ կասկածահարույց էին. «Այսօր արդեն գիտենք, որ այդ գիշեր որոշակի զենք եւ զինամթերք է արկղերով տեղափոխվել, եւ, ըստ իմ վստահորդի հայտարարության, դրանք Օպերայի բակում տեղադրած նույն զենքերն էին, որոնք հետո հիմք հանդիսացան, որ նախահարձակ լինեն»:

 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել