Շատ կարևոր է ներքին խաղաղությունը. ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը
14:47 - 30 դեկտեմբերի, 2019

Շատ կարևոր է ներքին խաղաղությունը. ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առիթով:

«Քանի որ Ամանորը համամարդկային տոն է, շնորհավորում եմ մարդկությանը: Մաղթում եմ, որ երկիր մոլորակի վրա բոլոր մարդիկ 2020 թվականին լցվեն ավելի շատ սիրով և ներքին խաղաղությամբ:

Շնորհավորում եմ իմ բոլոր հայրենակիցներին` Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և ամբողջ աշխարհում: Մաղթում եմ, որ 2020 թվականին բոլորիս ընտանիքներում ավելի շատ լինի խաղաղությունը, սերը և երջանկությունը, աշխատանքային գործունեության ընթացքում բոլորս բավարարված լինենք մեր աշխատանքով և, կրկնում եմ, շատ կարևոր է ներքին խաղաղությունը: Սա շատ կարևոր է աշխատանքի արդյունավետությունը ապահովելու համար: Միաժամանակ, իմ մեծ ցանկությունն է և մաղթանքն է, որ 2020 թվականին աշխարհի բոլորի հայերը շատ ավելի միասնական, փոխադարձ սիրով և պետականասեր լինեն: Մաղթում եմ, որ մեր սահմանին կանգնած զինվորը խաղաղությամբ անցկացնի 2020 թվականը և իր ծառայությունը հայրենիքին մատուցելուց հետո վստահ և պետական բարձր մտածողությամբ վերադառնա իր ընտանիք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել