Շարժական լաբորատորիայի միջոցով զինծառայողներից վերցվել է շուրջ 165 նմուշ․ ունենք և՛ դրական, և՛ բացասական պատասխաններ․ Սահակ Օհանյան
16:34 - 13 ապրիլի, 2020

Շարժական լաբորատորիայի միջոցով զինծառայողներից վերցվել է շուրջ 165 նմուշ․ ունենք և՛ դրական, և՛ բացասական պատասխաններ․ Սահակ Օհանյան

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ներկա պահին ԶՈՒ-ում կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, արհեստական շնչառական սարքին միացված զինծառայողներ չկան։ Թոքաբորբով հիվանդ զինծառայող նույնպես չունենք։

«Մեկուսացված և ինքնամեկուսացված քինծառայողների քանակ գտնում եմ, որ նպատակահարմար չի բարձրաձայնել՝ գաղտնիությունից ելնելով։ Բուժվողների թիվը ևս չեմ հրապարակի, բայց պետք է նշեմ, որ ունենք կորոնավիրուսը հաղթահարած զինծառայողներ։ Այսօր առավոտվա դրությամբ ունենք 6 զինծառայողներ, ովքեր դուրս են գրվել և վերադարձել են ծառայության»,- նշեց նա։

Սահակ Օհանյանի խոսքով՝ զորակոչը ընթանալու է՝ ըստ ժամանակացույցի։ Անհրաժեշտության դեպքում՝ օրենքով սահմանված կարգով կարող է երկարաձգվել։

«Դեռ վաղ է այդ մասին խոսել։ Ասեմ, որ զինկոմիսարիատները պատրաստ են զորակոչին։ Նրանց հատկացվել են անհատական պաշտպանության միջոցներ, մինչ զորակոչը բոլոր զինկոմիսարիատներում կատարվելու են ախտահանման աշխատանքներ։ Զորակոչի ընթացքում՝ յուրաքանչյուր օրվա ավարտին այդ աշխատանքները կրկնվելու են»,- նշեց նա։ 

Սահակ Օհանյանն ասաց, որ շարժական լաբորատորիայի միջոցով զինծառայողներից վերցվել է շուրջ 165 նմուշ։ Կան և՛ դրական, և՛ բացասական պատասխաններ։ Բացասականներն ավելի շատ են։

«Մեր աութսորսինգ իրականացնող կազմակերպություններից մեկի աշխատակիցը, որն աման լվացող էր, ունեցել է խնդիր, տեղեկացրել է իր աշխատատուին, որի արդյունքում նրան հրաման է տրվել  զորամաս չգալ։ Այդ զորամասում սնունդ մատակարարող կազմակերպության շրջանակը մեկուսացվել է, ամբողջ կազմը փոխվել է։ Կազմակերպության տնօրենությունը հետևում է նրանց առողջության վիճակի։ Նշված անձը որևիցե առնչություն չի ունեցել զինվորներ հետ, սնունդ չի բաժանել, սնունդ չի պատրաստել։ Նրա գործը եղել է միայն աման լվանալը»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել