«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը շարունակում է 2015 թվականին մեկնարկած Սևանի իշխանի մանրաձկան բացթողման աշխատանքները: Բացթողումն իրականացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախախարի 2016 թվականի հունիսի 6-ի N138-Ա հրամանով ստեղծված մասնագիտացված աշխատանքային խմբի անմիջական մասնակցությամբ:

Ս/թ նոյեմբերի 19-ին բաց է թողնվել Սևանի իշխանի՝ ամառային ենթատեսակի 22.5գ միջին քաշով, շուրջ 11,000 (տասնմեկ հազար) և գեղարքունի ենթատեսակի՝ 3.5գ միջին քաշով շուրջ 40,000 (քառասուն հազար) հատ մանրաձուկ:
Այնուհետև ս/թ նոյեմբերի 26-ին իրականացվել է ևս մեկ խմբաքանակի 11,000 (տասնմեկ հազար) 21.5գ միջին քաշով ամառային իշխանի, և շուրջ 10,000 (տասը հազար) հատ 45.2գ միջին քաշով գեղարքունի իշխանի մանրաձկան բացթողում:

Մանրաձուկը ձեռք է բերվել ‹‹Սևանի իշխան›› ՓԲԸ պատկանող մանրաձկան գործարանից, իսկ բացթողումն իրականացվել է Կարճաղբյուր և Մասրիկ գետերի գետաբերանների հարակից հատվածներում:
Այսպիսով 2019 թվականին իրականացվել է Սևանի իշխանի շուրջ 72,000 հատ մանրաձկան բացթողում, որից 22,000-ը ամառային իշխան, իսկ 50,000-ը գեղարքունի: 

Այս մասին ֆեսբուքյան էջում հայտնում են՝ Սևանի Իշխանի Պաշարների Վերականգնման և Ձկնաբուծության Զարգացման Հիմնադրամից։