Շենգենյան վիզաներ տրամադրող դեսպանատներում մինչեւ ամառվա կեսը տեղ չկա. Սիսակ Գաբրիելյանը՝ Զոհրաբ Մնացականյանին |armtimes.com|
20:05 - 04 մարտի, 2020

Շենգենյան վիզաներ տրամադրող դեսպանատներում մինչեւ ամառվա կեսը տեղ չկա. Սիսակ Գաբրիելյանը՝ Զոհրաբ Մնացականյանին |armtimes.com|

armtimes.com: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ խոսեց դեսպանատների եւ վիզաների շուրջ ստեղծված խնդրի մասին:

Նրա փաստմամբ՝ արդեն իսկ այսօր Շենգենյան վիզաներ տրամադրող դեսպանատներում մինչեւ ամառվա կեսերը տեղ չկա. մարդիկ տոմս են գնում, բայց չեն կարողանում վիզայի համար դիմել դեսպանատուն: Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե կա՞ օրակարգում այս հարցը, եւ ինչ գործողություններ են արվում այս խնդրի լուծման համար:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ այս պահին երկու առանձին գործընթացներ են ընթանում այս ուղղությամբ:

«Մեկը վիազայի ազատականացման երկխոսության սկիզբը դնելու մասին է, մյուսը արդեն գործող վիազների դյուրացման պայմանագիրն է, որն էլ հիմա գործում է»,- ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ կան համապատասխան հարթակներ, որտեղ քննարկվում են խնդիրների լուծման եղանակները:

«Այդ դժգոհությունը մեզ հայտնի է, մենք դա շատ լուրջ ենք ընդունում, սա Եվրամիության եւ անդամ պետությունների հետ մեր երկխոսության հարցերից մեկն է, եւ մենք կոնկրետ լուծումներ ենք տալու այս հարցին»,- եզրափակեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել