armtimes.com: «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները Շիրակի մարզում եւ Գյումրիում կհամակարգեն Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը,  «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Նազելի Բաղդասարյանը:

Թիվ 30 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը: ՏԸՀ-ն ընդգրկում է Մարմաշեն, Արփի, Ամասիա, Աշոցք, Առափի, Հայկավան,Ոսկեհասկ, Սարապատ համայնքները:

Թիվ 31 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Այն ընդգրկում է Գյումրի քաղաքը:

Թիվ 32 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Այն ընդգրկում է Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Բայանդուր, Բենիամին, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան համայնքներն, ինչպես նաեւ Գյումրի քաղաքի հյուսիային սահմանից` ՂորՂոբի գետակ, Սավոյան փողոց, Դանիելյան փողոց, Շինարարների փողոց, Մանուշյան փողոց, Գարեգին Նժդեհի փողոց, Խրիմյան Հայրիկ փողոց, Հ.Ղանդիլյան փողոց, կայարանամերձ հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Լ. Մադոյան փողոց, Գորկու փողոց, Հաղթանակի պողոտա, Տերյան փողոց, Մադոյան փողոց, Հացամթերման ձեռնարկության հյուսիսային սահման, Երևանյան խճուղի, քաղաքի հարավային սահման, քաղաքի արևելյան սահման, քաղաքի հյուսիսային սահման։

Թիվ 33 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը: ՏԸՀ-ն ընդգրկում է Արթիկ քաղաքը, Անի, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ համայնքները: