Շիրակի մարզպետարանի՝ մարտ ամսվա պարգևավճարները կուղղվեն մարզի համար ախտահանիչ նյութերի ձեռքբերմանը
16:24 - 01 ապրիլի, 2020

Շիրակի մարզպետարանի՝ մարտ ամսվա պարգևավճարները կուղղվեն մարզի համար ախտահանիչ նյութերի ձեռքբերմանը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը, ձեռնարկված քայլերն ու ծրագրերը, մոտակա աշխատանքների պլանավորման ձևաչափը։ Այն մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։

Տիգրան Պետրոսյանի առաջարկով՝  2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ապրիլի սոցիալական աջակցության հոդվածով նախատեսված գումարները համալրելու նպատակին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել