Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր վաղ առավոտյան այցելել է մարզի Բագրավան և Լանջիկ բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, որոնք դժգոհում են կառավարության՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցման որոշումից։

Տիգրան Պետրոսյանը լսել է բնակիչների մտահոգությունները։ Մարզային իշխանության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել է առկա իրավիճակը, ներկայացվել հնարավոր լուծումները։

Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ բնակավայր։ Կառնուտցիները նախօրեին դժգոհում էին կարկտահարության դիմաց տրված փոխհատուցման չափից։

Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության վարչության մասնագետներն աշխատելու են համայնքում, որից հետո ներկայացնելու են համապատասխան առաջարկություններ։