Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին |tert.am|
11:56 - 31 մարտի, 2020

Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին |tert.am|

tert.am: Ժամը 8.00-ին բացվել են 281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում: Քվեարկությունը սկսված է: Այս մասին հայտնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին: 

Այսօր Արցախում անցկացվում են հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի  103 663  ընտրող:

Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու:

Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն և 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել