Շուտով կլինի «Ռեստարտ» հիմնադրամի բացումը․ Դավիթ Պետրոսյան
14:44 - 21 հունիսի, 2019

Շուտով կլինի «Ռեստարտ» հիմնադրամի բացումը․ Դավիթ Պետրոսյան

Շուտով կլինի «Ռեստարտ» հիմնադրամի բացումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

Գրառման մեջ ասված է․

«Այս օրվան մենք շատ ենք սպասել ու երազել։ Շատերս գիտենք, որ ՀՀ բարձրագույն կրթական համակարգի գլխավոր խնդիրներից մեկը ուսանողների վարձերի, կրթաթոշակների հետ ունեցած խնդիրներն են։ 

Մեկ տարվա ընթացքում մենք հասցրել ենք մի քանի ուսանողների օգնել, որ շարունակեն իրենց ուսումը, բայց դա շատ քիչ է, դրա համար մենք որոշեցինք ձեռնամուխ լինել ՀՀ-ում առաջին ուսանողաստեղծ հիմնադրամի ձևավորմանը։

Ես հուսով եմ, որ մենք սեպտեմբերին արդեն կկարողանանք շատ ուսանողների օգնել։

Շուտով ավելի մանրամասն կանդրադառնանք հիմնադրամի նպատակներին և գործիքակազմին։

Պետք է միշտ զբաղվել դրական գործով, պետք է փորձել օգնել քեզ շրջապատող միջավայրին։ Միայն այդ դեպքում ես դու քեզ պիտանի զգում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել