tert.am։ Շվեդիայի դատախազությունը Ուպսալա քաղաքի շրջանային դատարանից հեռակա ձերբակալության օրդեր է պահանջել սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի համար:

Այս մասին հայտնում է Russia Today-ը` հիշեցնելով, որ ներկայում Ասանժը գտնվում է Մեծ Բրիտանիայի բանտերից մեկում:

Շվեդիայի իշխանություններն օրդերը պահանջել են այն պատճառով, որ երկրում կրկին հետաքննություն է սկսվել բռնբարության համար մեղադրվող Ասանժի դեմ: Ավելի վաղ այդ գործը փակվել էր:

Նա մտավախություն ունի, որ Շվեդիա արտահանձնվելուց հետո իրեն կարող են ԱՄՆ արտահանձնել, որտեղ նրան մահապատիժ է սպառնում գերգաղտնի պետական տեղեկությունները WikiLeaks-ի միջոցով հրապարակելու համար: