Շվեդիայի կառավարությունը որոշել է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Արարատ Միրզոյան
10:45 - 14 հունիսի, 2019

Շվեդիայի կառավարությունը որոշել է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել զարգացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ: Միրզոյանը, մասնավորապես, գրել է.

«Արդեն պաշտոնապես՝

Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել թարմացնել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը և զարգացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ։
Նախորդ ամիսների ընթացքում մեր բազմաթիվ շփումները, ինչպես նաև օրերս մեր պաշտոնական այցի ընթացքում ունեցած շատ անկեղծ, ջերմ և արդյունավետ քննարկումները Շվեդիայի Արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, Միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի, Ռիկստագի խոսնակ Անդրեաս Նորլենի, փոխխոսնակների և պատգամավորների հետ գալիս են հավաստելու, որ մեր բարեկամությունը լուրջ հեռանկարներ ունի։

Շնորհակալություն և ողջույններս մեր շվեդ գործընկերներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել