Շտապօգնության և մարզերի ԲԿ-ների ևս 610 աշխատող կօգտվի սոցփաթեթից
14:20 - 29 մայիսի, 2019

Շտապօգնության և մարզերի ԲԿ-ների ևս 610 աշխատող կօգտվի սոցփաթեթից

Պետությունը կընդլայնի «Սոցիալական անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն» ծրագրի շրջանակները առողջապահության համակարգի ևս 610 աշխատակցի համար։

Նախատեսվում է, որ ծրագրում կընդգրկվեն մարզերում` 50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող արյան փոխներարկման կայանների բոլոր աշխատողները (թվով մոտ 50 աշխատակից)՝ բացառությամբ տնտեսական (տեխնիկական) սպասարկում իրականացնող աշխատողների;

Ծրագրում կընդգրկվեն նաև Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողները՝ թվով մոտ 560 աշխատակից:
Առաջարկվում է նշված կազմակերպությունների բուժաշխատողների համար սահմանել փաթեթից օգտվող մնացած բուժաշխատողների համար նախատեսված նույն առողջապահական ծառայությունների փաթեթը: Նոր շահառուների ապահովագրման գումարը կազմում է մոտ 18 մլն դրամ, որը կիրականացվի ծրագրի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնություն և սպասարկման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցներով և լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել