Շրջակա միջավայրի նախարարությունը վերազինվում է նորագույն սարքավորումներով
13:15 - 01 մայիսի, 2020

Շրջակա միջավայրի նախարարությունը վերազինվում է նորագույն սարքավորումներով

Շրջակա միջավայրի նախարարությունը վերազինվում է նորագույն սարքավորումներով։

Շրջակա միջավայրի նախարարությանը` Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ, փոխանցվել է ժամանակակից գերհզոր թվային տվյալների պահպանման համակարգ (server), որը ձևավորելու է նախարարության ենթակայության ներքո գործող բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղադրված տեսախցիկների միասնական հարթակը։

Համակարգը թույլ կտա առցանց հետևել ԲՀՊՏ-ներում իրականացվող աշխատանքներին, հեռավար ուսումնասիրել բնության հատուկ պահպանվող տարածքներում բնակվող հազվագյուտ կենդանատեսակների շարժին ու սահմանել պատշաճ վերահսկողություն։

Միասնական առցանց հարթակն այժմ ներառում է ԲՀՊՏ-ներում տեղադրված ավելի քան 35 տեսախցիկներից իրական ժամանակում ստացվող տեսանյութերն ու տվյալները։ Նախատեսվում է դրանց թիվը հասցնել 80-ի։

Բնության հատուկ պահպանվող տարածքներին հետևելու հնարավորությունը մոտ ապագայում հասանելի կլինի նաև հասարակության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել