Ողջունում եմ Ա․ Ջուլֆալակյանի նախաձեռնողականությունը, թափանցիկ, հաշվետու լինելու գործելաոճը․ Սուրեն Սահակյան
08:28 - 01 հունիսի, 2019

Ողջունում եմ Ա․ Ջուլֆալակյանի նախաձեռնողականությունը, թափանցիկ, հաշվետու լինելու գործելաոճը․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հանդիպել է ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ, անկեղծ զրուցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիմելու առիթ հանդիսացած խնդրի պատմության մասին։ Նա մասնավորապես գրել է․

«Ուզում եմ հայտնել, որ պարոն Ջուլֆալակյանի մասին գրառումից հետո նա ինձ հետ կապ է հաստատել և պատրաստակամություն հայտնել տեղեկացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիմելու առիթ հանդիսացած խնդրի պատմության մասին։

Մենք հանդիպել ենք և փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում անկեղծ զրուցել գործի մանրամասներից։ Իրավական հարթության մեջ գնահատականը պետք է տա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։

Զրույցի ընթացքում պարոն Ջուլֆալակյանի հետ քննարկել ենք նաև սպորտին, պատգամավորական գործունեությանը առընչվող հարցեր։ Սպորտի վերաբերյալ նրա նախաձեռնած օրենսդրական նախագծերը կթեթևացնեն այդ ոլորտում զբաղված քաղաքացիների հոգսերը։

Կցանկանայի նաև ողջունել պատգամավորի նախաձեռնողականությունը, թափանցիկ, հաշվետու լինելու մղումն ու, արդեն, գործելաոճը»։

Նշենք՝ ավելի վաղ ՔՈ ՍԴԿ-ն Արսեն Ջուլֆալակյանի հարցով դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։ Ջուլֆալակյանը հարցազրույցում նշել էր, որ, համասեփականությամբ իրեն պատկանող խնդրո առարկա սրճարանը կամ դրա մասնաբաժինը վաճառել է, այնինչ իր հետ կապված աղմկահարույց միջադեպին մայիսի 6-ին ֆեյսբուքյան իր էջում կատարված արձագանքում նշել է, որ այն վարձով է տրված։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել