aysor.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ՀՅԴ հետ լծվել են «ոչ»-ի քարոզարշավին:

««Ոչ»-ի շտաբին աջակցելու որևէ կարիք չկա, որովհետև «ոչ» քարոզչություն երկրում գոյություն չունի», - ասաց Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Նա նշեց՝ ընտրական գործընթացը պիտի կազմակերպվի և կան հանձնաժողովներ, որտեղ պետք է մարդիկ նշանակվեն աշխատելու համար:

«ԼՀԿ-ն ասել է՝ դեմ չէ, որ իր միջոցով լիցենզիա ստացած մարդիկ գնան ու այդ օրն աշխատեն պետության համար: Դա ապաքաղաքական գործ է, նրանք քարոզիչ չեն, որ այդ օրը քարոզեն, հետևելու են արդարությանը: Իշխանական ճամբարից «հայ-հույ», խառնվել են իրար: Տպավորություն է մոտս, որ մարդիկ վախում են, որ հանձնաժողովներում գրագետ, կիրթ մարդիկ են ներգրավվում, կարո՞ղ ա ուզում եք կեղծեք հանրաքվեն՝ վախենում եք», - ասաց Մարուքյանը: