aysor.am։ Այսօր խորհդրարանում լրագրողները Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հուշել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները փակելու կոչին արձագանքել է 1100 մարդ։

«Ներողություն, էդ 1100 մարդ, որ ասում են, ինձ հիշեցնում է Սերժ Սարգսյանի վախտ, որ ասում էին՝ դե լավ, հրապարակում քիչ մարդ կա։ Խոսքն այն մասին է, որ ակցիա է եղել, որը վերաբերել է ամբողջ հանրապետությանը։

Ոչ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չկա, որ պարոն Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը ցանկության պարագայում Հանրապետության հրապարակը նորից կլցնի, որովհետև մենք ժողովրդի հետ համագործակցում ենք ու ներկայացնում ենք ժողովրդին», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Այդուհանդերձ, ըստ Սիմոնյանի, այն, որ բոլոր դատարանները փակ են եղել ու չեն աշխատել «խոսուն է». «Մենք որ մեր քայլերը սկսում էինք, 10-13 հոգի էինք, բայց ներկայացնում էինք մարդկանց կարծիքը, չէ՞»։

Անդրադառնալով վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչին, ԱԺ փոխնախագահը պնդեց, որ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն կամ խոչընդոտ չի եղել։

 «Դա քաղաքական ակցիա էր։ Ի դեպ, նման քաղաքական ակցիա տեղի էր ունեցել նաև հեղափոխության օրերին», - ասաց ԱԺ փոխնախագահը։