aysor.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ցանկություն չունի հանդիպել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ։

«Ոչ մի ցանկություն չունեմ հանդիպելու», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ չի՞ կարծում, որ Հունանյանը կարող է արժեքավոր տեղեկություններ հաղորդել, նախարարը պատասխանեց. «Եթե արժեքավոր տեղեկություններ կարող է հաղորդել, դա պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին, ոչ թե ինձ»։