Ոստիկանները Գասպարիին թույլ չտվեցին մտնել դատարանի դահլիճ. Նա դիմեց ոստիկանապետին
10:05 - 15 մայիսի, 2019

Ոստիկանները Գասպարիին թույլ չտվեցին մտնել դատարանի դահլիճ. Նա դիմեց ոստիկանապետին

lragir.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը: Դատարանի բակում դարձյալ բողոքի ակցիա են անում Քոչարյանի աջակիցները: Զուգահեռ անցկացվում է ընդդեմ Քոչարյանի ակցիա:

Ոստիկանները ակտիվիստ Վարդգես Գասպարիին թույլ չեն տաիս մտնել դատարանի շենք՝ նշելով, որ դա նրա անվտանգությունից է բխում:

«Ես այստեղից ուզում եմ դիմել Վալերիյ Օսիպյանին, պարոն ոստիկանապետ, դա ձեզ համար նվաստացուցիչ չէ՞, որ Հայաստանի քաղաքացու անվտանգությունը չեք կարող ապահովել: Ձեր ոստիկանները՝ պագոններն իրենց ուսերին, հորդորում են չմտնել դատարան, քանի որ իմ անվտանգությունը չեն կարող ապահովել: Դա ձեզ համար անպատվաբեր չէ՞, սպասում եմ ձեր պատասխանին»,-հայտարարեց նա:

Ըստ Գասպարիի՝ ոստիկանների այս պահվածքը ցույց է տալիս, որ նրանք շարունակում են վախենալ քրեական տարրերից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել