Ոստիկանությունը հերքում է «Արմենիա» ԲԿ-ի վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը

 |armenpress.am|
21:23 - 29 ապրիլի, 2020

Ոստիկանությունը հերքում է «Արմենիա» ԲԿ-ի վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանությունը հերքում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը։ Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Նման ահազանգ չենք ստացել»,- ասաց Ջանոյանը։

Լրատվամիջոցներում տարածած տեղեկության համաձայն՝ նորաթուսցիները հարձակվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վրա, որտեղ գտնվում են Գավառում փոխհրաձգության հետևանքով գտնվող վիրավորները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել