Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Եռաբլուր» պանթեոն տանող ճանապարհին կայանված մեքենաներից գողությունների մասին
13:28 - 02 ապրիլի, 2019

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Եռաբլուր» պանթեոն տանող ճանապարհին կայանված մեքենաներից գողությունների մասին

Այսօր, ժամը 11.00-ին և 12.20-ին, ոստիկանությունում քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ «Եռաբլուր» պանթեոն տանող ճանապարհին կայանված իրենց մեքենաներից գողություններ են կատարվել:

Ոստիկանության պետն անձնական հսկողության տակ է վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները: Հանձնարարվել է ողջ ծավալով իրականացնել բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

Միևնույն ժամանակ, Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ուսումնասիրվում է տարածքում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել