Ոստիկանությունը «Travelan» տուրիստական գործակալության դեմ քրեական գործ է հարուցել |hetq.am|
13:30 - 03 մայիսի, 2019

Ոստիկանությունը «Travelan» տուրիստական գործակալության դեմ քրեական գործ է հարուցել |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Travelan» տուրիստական գործակալության նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 178 հոդվածով՝ խարդախության հատկանիշով: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից:

Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ օրեր առաջ պարզել էին, որ «Travelan» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանից գնած տուրիստական փաթեթները գոյություն չունեն, և իրենք խաբեության զոհ են դարձել՝ կորցնելով վճարած գումարները: Տուժածներից երկուսի հետ զրուցել էինք, ներկայացրել նրանց պատմությունները:

«Travelan» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանը չորեքշաբթի օրը՝ մայիսի 1-ին, բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ քաղաքացիներից խաբեությամբ գումար հափշտակելու կասկածանքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել