Ոստիկանությունն առաջարկում է խոստացնել վարորդական իրավունքի տրամադրման գործընթացը |hetq.am|
17:32 - 21 հունիսի, 2019

Ոստիկանությունն առաջարկում է խոստացնել վարորդական իրավունքի տրամադրման գործընթացը |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունն առաջարկում է վարորդական իրավունքի C կատեգորիայի համար նախատեսել պարտադիր ուսուցում, իսկ A և B կարգերի, A1 և B1 ենթակարգերի համար դիմած անձին ենթարկել բժշկական հավատարմագրման, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացի ընթացքում ակնհայտ է եղել, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու խոչընդոտ հանդիսացող հակացուցում:

Ոստիկանությունը նաև առաջարկում է C, D, T, CE և DE կարգերի, և C1E, D1E ենթակարգերի դեպքում բժշկական հավատարմագրման ենթարկել առաջին անգամ դիմած բոլոր թեկնածուներին:

Ոստիկանությունը նման փոփոխություններով նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Բեռնատար տրանսպորտային միջոցների C կատեգորիայի վարման իրավունքի վկայականի տրամադրման խստացմամբ ոստիկանությունը ցանկանում է բեռնատարների վարման առավել բարձր պատասխանատվություն և պատրաստվածություն սահմանել։

Նշենք, որ այժմ C կատեգորիայի վարման իրավունքի վկայական ստանալու համար ուսուցում չի պահանջվում, այդ նպատակով ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժան կարող են դիմել նաև ինքնուս անձինք:

Շրջանառվող նախագծով ոստիկանությունը նաև առաջարկում է թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ենթակա, հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները, որոնք մշակվում են էլեկտրոնային եղանակով, հասանելի դարձնել նաև ճանապարհային ոստիկանության համար:

Ոստիկանությունն ընդգծել է, որ եթե էլեկտրոնային շտեմարանից հարցում կատարելու համար վարորդի թեկնածուն համաձայնություն չի տալիս, ոստիկանությունը մերժում է նրան վարորդական իրավունքի վկայական տրամադրել։

Ոստիկանությունը ակնկալում է, որ այս կերպ կամրապնդվի ճանապարհային երթևեկության անվտանգությունը և կպարզեցվի վարչարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել