tert.am: Ֆրանսիական Թուլուզ քաղաքում իրավապահ մարմիններն արցունքաբեր գազի օգնությամբ ցրել են «դեղին բաճկոններ» շարժման անդամների հանրահավաքը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, շուրջ 2000 ցուցարար շաբաթ օրը տեղի ժամանակով 14:00-ին (երևանյան 16:00) հավաքվել էր Թուլուզի Ստրասբուրգ զբոսայգու շրջանում՝ տեղի իշխանությունների կողմից չարտոնված հավաք անցկացնելու համար:

Մի քանի րոպեի ընթացքում ակցիայի անցկացման վայր ժամանած ոստիկանական ջոկատներն արցունքաբեր գազ են կիրառել և ցրել ցուցարարներին: Քաղաքում ոստիկանական զգալի ուժեր են հերթապահում՝ նոր ակցիայի կազմակերպումը կանխարգելելու նպատակով: