Ոստիկանությունն ուղեկցել է Իրանից Հայաստան մուտք գործած 515 բեռնատար |armenpress.am|
16:49 - 06 ապրիլի, 2020

Ոստիկանությունն ուղեկցել է Իրանից Հայաստան մուտք գործած 515 բեռնատար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ոստիկանությունն ապրիլի 6-ի դրությամբ ուղեկցել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող  515 բեռնափոխադրումների իրականացնող տրանսպորտային միջոց, ինչին ներգրավված են եղել ոստիկանության 477 կարգախումբ։

Ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ ներկայացելով Հայաստանի ոստիկանության կողմից կատարված այն բոլոր ծառայությունները, որոնք իրականացվում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։

«Ուղեկցման ընթացքում սահմանափակվել են տրանսպորտային միջոցների վարորդների և նրանց փոխարինող անձանց երթուղուց դուրս տեղաշարժը, բացառելով բնակչության համար առողջապահական վտանգ ներկայացնող շփումները։  Բացի այդ, ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուղեկցել են 69 այլ տրանսպորտային միջոց»,- նշեց Մհրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել