Ով դա արել է՝ սրբություն չունեցող անձնավորություն է. Ոստիկանապետը՝ «Եռաբլուրում» մեքենաներից կատարված գողության մասին |aysor.am|
11:25 - 04 ապրիլի, 2019

Ով դա արել է՝ սրբություն չունեցող անձնավորություն է. Ոստիկանապետը՝ «Եռաբլուրում» մեքենաներից կատարված գողության մասին |aysor.am|

aysor.am: Ոստիկանությունը զբաղվում է ապրիլի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից տարածքում կայանված մեքենաներից կատարված գողությունների դեպքով։

«Միանշանակ, ես ինքս դատապարտում եմ նման արարքն ու այն էլ այնպիսի վայրում, ինչպիսին Եռաբլուրն է։ Բայց ես տեղեկացնում եմ, որ մի փոքր էլ այնպես չէ եղել, ինչպես ներկայացվում է։ Հանրության մեջ կան որոշակի մարդիկ, որոնք նշում են, թե դա իրավապահների ներկայությամբ է եղել։ Այո՛, անվտանգությունից ելնելով՝ այնտեղ եղել են ոստիկանության ծառայողներ և այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն երբ օրակարգային միջոցառումն ավարտվել է, ոստիկանների ծառայությունը նույնպես ավարտվել է. և դեպքը տեղի է ունեցել ոստիկանների բացակայության պարագայում՝ այն հատվածներում, որտեղ տեսանելի չէր կարող լինել», - ասաց ոստիկանապետը։

Նա նշեց՝ «ով դա արել է, սրբություն չունեցող անձնավորություն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել