Որեւէ ինքնաթիռի կործանման մասին տեղեկություն չկա. Տավուշի մարզպետ |factor.am|
06:31 - 23 հունվարի, 2020

Որեւէ ինքնաթիռի կործանման մասին տեղեկություն չկա. Տավուշի մարզպետ |factor.am|

factor.am: Քիչ առաջ ֆեյսբուք սոցալական ցանցում տեղեկատվություն տարածվեց, որ Տավուշի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Օգտատերերը հայտնում էին տեղեկություններ այն մասին, թե իբր Ենոքավան գյուղի մոտակայքում ավիավթար է եղել՝ կործանվել է քաղաքացիական ինքնաթիռ: Քիչ անց շրջանառվեց վարկած, որ մարզում խոշոր գազատար է պայթել:

Տավուշ մարզպետ Հայկ Չոբանյանը հերքեց այս տեղեկությունները: Նա պարզաբանեց.

«Այսօր մենք Ռուսաստանի ՊՆ-ից պաշտոնական տեղեկատվություն ենք ստացել, որ օրվա ընթացքում տեղի են ունեցել օդային զորավարժություններ, երեսունից ավելի օդային տեխնիկա է մասնակցել: Թռիչքները կատարվել են «Էրեբունի» օդանավակայանից: Թռիչքները եղել են ոչ միայն Տավուշում, այլեւ Լոռում: Երեւի այդ թռիքչների աղմուկն է եղել: Որեւէ տեխնիկայի անկման մասին պաշտոնական տեղեկություն չկա»:

ԱԻՆ 911 ծառայությունից էլ փոխանցեցին, որ որեւէ արտակարգ դեպքի վերաբերյալ ահազանգ չեն ստացել:

Թեմային անդրադարձել է նաեւ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը: Նա ֆեյսբուքում գրել է. «Տավուշի մարզում որեւէ արտառոց բան չի կատարվել, ոչ պայթյուն է որոտացել, ոչ էլ ինքնաթիռ է ընկել: Վերջին ժամերին տարբեր օգտատերերի կողմից սոցցանցերում տարածված գրառումներն, ըստ պատգամավորի, ապատեղեկատվություն են: Սիրելի հայրենակիցներ, տարբեր օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածվում առ այն, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել, մի մասն էլ տարածում է, թե Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել: Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել»,- գրել է Սիփան Փաշինյանը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել