Որոշումն անբեկանալի է, բայց կհանդիպենք, կխոսենք․ Փաշինյանը՝ «ՁԻԱՀ-ի կենտրոնը» «Նորքի ինֆեկցիոնին» միացնելու մասին
 |pastinfo.am|
21:09 - 17 մարտի, 2020

Որոշումն անբեկանալի է, բայց կհանդիպենք, կխոսենք․ Փաշինյանը՝ «ՁԻԱՀ-ի կենտրոնը» «Նորքի ինֆեկցիոնին» միացնելու մասին |pastinfo.am|

pastinfo.am: Այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ նրան մոտեցավ «ՁԻԱՀ-ի կանխագելմա կենտրոնի» նախկին աշխատակիցներից մեկն ու վարչապետին ասաց, որ տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում, սակայն վարչապետն իրենց չի ընդունում։

«Ո՞վ չի ուզում Ձեզ հետ խոսել»,-դիմելով նախկին աշխատակցին հարցրեց Փաշինյանը։ Քաղաքացին շեշտեց, որ խնդիրը Փաշինյանին միակողմանի է փոխանցվում, իրենք խոսում են երկու կառույցների միացման հետևանքով սպասվելիք խնդիրների մասին, սակայն վարչապետին տեղեկացնում են տնօրենի հարցի մասին։

Այս պնդումներին Փաշինյանը պատասխանեց ասելով, որ ՁԻԱՀ-ի կետրոնի մասին դեռ լրագրող եղած ժամանակ է գրել․«Ինչքան որ անհրաժեշտ է տեղյակ լինեմ՝ տեղյակ եմ։ Համաձայնեք, որ պետք չէ մասնագիտական մակարդակով խորանամ։ Չենք կարող բոլորս խորանալ մինչև մասնագիտական մակարդակը»։

Վարչապետն ասաց, որ որոշումը կայացվել է և պետք չէ անընդհատ նույն կետի վրա կանգնել:

«Համոզված եմ, որ 6 ամիս հետո հանդիպենք, Ձեր բոլոր մտավախությունները փարատված կլինեն»։

Երկխոսության ավարտին Փաշինյանը շեշետեց, որ լիազոր մարմինն արդեն որոշում կայացրել է․«Կհանդիպենք, կխոսենք, բայց որոշումը կայացված է ու անբեկանալի է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել