Որոշ դատավորներ ՀՀ-ում  ստեղծել են դատական նիստերը հետաձգելու ծառայություն․ Սուրեն Գրիգորյան
12:58 - 04 մարտի, 2020

Որոշ դատավորներ ՀՀ-ում ստեղծել են դատական նիստերը հետաձգելու ծառայություն․ Սուրեն Գրիգորյան

 Պետք է հասկանանք, թե ինչ ժամանակաշրջանում ենք ապրում և ընկալենք, որ չունենք ստանդարտ իրավիճակ։ Ոչ մեկ չի ասում, որ կենսափորձը կարևոր չէ, բայց պետք է հասկանալ` մենք ինչ ժամանակաշրջանում ենք ապրում և ընկալել, որ չունենք այն ստանդարտ իրավիճակը, որ կա շատ երկրներում: ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դատավորների տարիքային շեմը 28-ից 25 դարձնելուն։

«ԱՄՆ-ում սահմանված է 50 տարեկանը, այսինքն այդ թվերը որոշակի իրողությունից են սահմանվել, որը մենք այսօր չունենք: Այսօր ցանկացած փաստաբանի հարցրեք՝ բա՞րձր տարիքի դատավորներից են ավելի գոհ, թե՞ ավելի երիտասարդ: Չի կարող լինել հարցի պատասխանը, որ ավելի շատ գոհ են բարձր տարիքով դատավորներից: Չի կարող, որովհետև դա ուղղակի այդպես չի, ինչ կանխավարած էլ լինի», - ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով պատգամավոր Արման Աբովյանի այն դիտարկմանը, որ 25 տարեկան՝ համալսարանը նոր ավարտած մարդը, չի կարող դառնալ դատավոր։ Գրիգորյանը հարց ուղղեց, թե որ համալսարանն են ավարտում 25 տարեկանում։

««Բոլոր դատավորները կոռումպացված են»-ին, պարոն Մարուքյան , ստիպված եմ պատասխանել։ Ձեր ֆրակցիայի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ մի բանավեճի ժամանակ այս նույն արտահայտությունը նա արել է, ես ասել եմ՝ հղում տվեք, թե երբ է իշխանության որևէ ներկայացուցիչ նման բան ասել։Այսօր նորից ասում եք, ես էլ նորից ասում եմ հղում տվեք։ Ինչ վերաբերում է դատարանների կախյալ լինելուն՝ հարգելի գործընկերներ, մենք նույն Ազգային ժողովի պատգամավորներ ենք, երբ մենք փորձել ենք դատավորնի բարեվարքության կարգապահական պատասխանատվության  հարց բարձրացնել ,ՍԴ-ն իր որոշմամաբ դեֆակտո խլել է լիազորություն, որ այսուհետ մենք գործնականում այս հրացը չենք կարում բարձրացնել և դրան չի տրվել որևէ գնահատական ընդդիմադիր խմբակցությունների կողմից»,- իր խոսքում ասաց պատգամավորը։

Խոսելով դատարանների ծանրաբեռնվածության մասին, Գրիգորյանը նշեց, որ դա անհերքելի փաստ է, դատարանները ծանրաբեռնված են։  Պատճառներից մեկը դատավորների քիչ քանակն է։ Պատգամավորը նշեց, որ ծանրաբեռնվածությանը նպաստում է նաև դատավորների՝ դատական նիստերը երկարաձգելու գործընթացը։

«Այդ դատավորները Հայաստանի Հանրապետությունում ստեղծել են դատական նիստերը հետաձգելու ծառայություն։ Եթե այդքան չհետաձգեն, ծանրաբեռնվածության մակարդակը  այդքան բարձր չի լինի»,- եզրափակեց պատգամավորը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել