Ուզում եք, որ այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞. Սերժ Սարգսյանը՝ վարչապետի՝ 7 շրջանների հանձնման պրոցեսի հայտարարության մասին |tert.am|
13:47 - 28 հունվարի, 2020

Ուզում եք, որ այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞. Սերժ Սարգսյանը՝ վարչապետի՝ 7 շրջանների հանձնման պրոցեսի հայտարարության մասին |tert.am|

tert.am։ Բանակի օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ նաև պատասխանել է լրագրողներին հարցերին։

«Մեր բանակը փառապանծ բանակ է, հաղթական բանակ է, և անկախ նրանից, որ մեր բանակի ձևավորման հենց առաջին օրվանից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվել, չի հաջողվել մի պարզ պատճառով, որովհետև խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել: Մարտի դաշտում, այն էլ ոչ մեկ անգամ, ապացուցել է իր ունակությունը պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաև Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նա ասաց, որ այս նվիրական օրը մեկ մաղթանք ունի՝ ամուր պահել հավատը մեր բանակի նկատմամբ: «Սա շատ կարևոր հանգամանք է և թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը, սա անթույլատրելի է: Ես վստահ եմ, որ նաև ձեր օգնությամբ մեր բանակը միշտ լինելու է վստահելի և նրա հաջողությունները միշտ տեսանելի են լինելու մեր ժողովրդին»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ Արցախի հարակից 7 շրջանների հանձնման պրոցես է տեղի ունեցել, նա ասաց. «Դուք այդքան համառորեն ուզում եք, որ ես այս լուսավոր օրը անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել