armenpress.am: Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին այն կարծիքին Է, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունն անհրաժեշտ Է շարունակել, քանի որ այդ գործում անհասկանալի պահեր կան: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես Է եկել հունվարի 17-ին:

«Ինքնաթիռի հետ կապված միջադեպում անհասկանալի պահեր կան, որոնք հարկավոր Է հետաքննել, եւ անհրաժեշտ Է կանխել այդօրինակ դեպքերն ապագայում»,-ասել Է նա:

Խամենեիի ելույթը հեռարձակել Է պետական հեռուստատեսությունը: Նա հավելել Է, որ «իրանցիների եւ այլ երկրների ներկայացուցիչների զոհվելը շատ ցավալի միջադեպ Է»:

«Ինքնաթիռի աղետը մի իրադարձություն Էր, որը բառացիորեն այրեց իմ սիրտը»,-նշել Է Իսլամական Հանրապետության ղեկավարը: