Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|
08:18 - 01 ապրիլի, 2019

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

tert.am: Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 60 տոկոսի հաշվարկից հետո պաշտոնապես հայտարարել է, որ թեկնածուներից ոչ մեկն այլևս չի կարողանա հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը: Երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ, տեղեկացնում է tass.ru-ն:

«Կանցկացվի երկրորդ փուլ, ԿԸՀ-ի առջև շատ հավակնոտ խնդիր է դրված, որովհետև վերջնական արդյունքների ամփոփման և ԿԸՀ-ի կողմից ապրիլի 21-ին երկրորդ փուլի քվեարկության նշանակման վերաբերյալ արձանագրության ստորագրման միջև եղած ժամանակահատվածը բավականին կարճ է»,-երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Տատյանա Սլիպաչուկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել