armenpress.am։ Գերագույն ռադան մինչեւ 2020 թվականի վերջը երկարաձգել Է «Դոնբասի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը: Համապատասխան որոշման օգտին քվեարկել Է ուկրաինական խորհրդարանի 320 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դեպքում:

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի դրա հրապարակման օրվանից:

«Ժողովրդի ծառա» խմբակցությունը դեկտեմբերի 12-ին, մեկնաբանելով օրենքի երկարաձգման անհրաժեշտությունը, հայտարարել Է, որ «դրա ընդունումը նշանակում Է Դոնբասի խնդրի խաղաղ լուծման հանձնառություն, ինչը նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն ցուցադրել Է «նորմանդական քառյակի» հանդիպման ժամանակ: «Դոնբասի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը գոյություն ունի 2014 թվականի հոկտեմբերի 18-ից. ավելի վաղ այն արդեն քանիցս երկարացվել Է:

Փաստաթուղթը նախատեսում Է, որ հատուկ կարգավիճակի մասին դրույթներն ուժի մեջ կմտնեն Դոնբասի՝ Կիեւի կողմից չվերահսկվող տարածքներում ժողովրդավարական ընտրությունների անցկացումից եւ զորքերի դուրսբերումից հետո: Մինսկի համաձայնագրերի համաձայն, Ուկրաինայում պետք Է անցկացվի սահմանադրական բարեփոխում՝ հիմնական օրենքում մշտական հիման վրա Դոնբասի ինքնակառավարման հատուկ կարգավիճակի ամրագրմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: