Ուկրաինայի կառավարությունն անվավեր է ճանաչել Դոնբասում տրված ռուսական անձնագրերը, սպառնացել այն ստացողներին զրկել թոշակներից ու նպաստներից |tert.am|
13:59 - 08 մայիսի, 2019

Ուկրաինայի կառավարությունն անվավեր է ճանաչել Դոնբասում տրված ռուսական անձնագրերը, սպառնացել այն ստացողներին զրկել թոշակներից ու նպաստներից |tert.am|

tert.am: Ուկրաինայի կառավարությունն անվավեր է ճանաչել Դոնբասում տրված ռուսական անձնագրերը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի ժամանակավորապես շրջափակված տարածքների ու ներքին տեղահանված անձանց հարցերով նախարար Վադիմ Չեռնիշը:

Բացի այդ, Կիևը մտադիր է հասնել Դոնբասի բնակիչներին ռուսական անձնագրեր տալու նախաձեռնության համար պատասխանատու ռուս պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը:

Ուկրաինայի վետերանների հարցերով նախարար Իրինա Ֆրիզն էլ հավելել է, որ «Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված» Դոնբասի բնակիչները ռուսական անձնագրեր ստանալու դեպքում կզրկվեն սոցիալական նպաստներից ու կենսաթոշակներից, գրում է nv.ua-ն:

Ավելի վաղ Ուկրաինայի ժամանակավորապես շրջափակված տարածքների հարցերով նախարարի տեղակալ Յուրի Գրիմչակը հայտարարել էր, որ Դոնբասի՝ Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների բնակիչներին ՌԴ անձնագրեր ստանալու համար պետք է զրկել ուկրաինական քաղաքացիությունից:

Պաշտոնյան մանրամասնել էր, որ Ուկրաինայի սահմանադրությունը քաղաքացիներին իրավունք է տալիս միայն մեկ երկրի անձնագիր ունենալ:

Ըստ պաշտոնյայի՝ ռուսական քաղաքացիության տրամադրման արդյունքում Մոսկվան ապագայում հիմքեր կունենա հայտարարելու, որ Ուկրաինայի արևելքում պաշտպանում է իր քաղաքացիներին: Բացի այդ, հիշյալ ինքնակոչ հանրապետությունների ղեկավարները, ՌԴ քաղաքացիություն ստանալով, կկարողանան ապագայում Ուկրաինայի տարածքում խուսափել քրեական հետապնդումից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել