Ուկրաինայի ուժայինները հայտնել են Դոնբասում վիրավորված զինվորի մասին |armenpress.am|
19:18 - 02 մայիսի, 2020

Ուկրաինայի ուժայինները հայտնել են Դոնբասում վիրավորված զինվորի մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի ուժայինները հայտնել են, որ իրենց զինվորը վիրավորվել է անօդաչու թռչող սարքից Դոնբասի Գնուտովո շրջանում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուկրաինայի ուժայիններն ավելի վաղ տեղեկացրել էին, որ անցած օրերին իրենց դիրքերին ուղղված 24 կրակոց են արձանագրել:

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքից հարված է հասցվել միացյալ ուժերի դիրքերին: Պայթյունի արդյունքում  ուկրաինացի 1  զինծառայող բեկորային վիրավորում է ստացել: Զինվորին արագ տեղափոխել են բժշկական հաստատություն, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել