shantnews.am։ Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հանձնել է հրաժարականի դիմում: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Գոնչարուկը նշել է, որ հրաժարականի դիմումով ցանկանում է ցրել նախագահի հանդեպ հարգանքի և վստահության ցանկացած կասկած։

Ուկրաինայի նախագահի Telegram-ալիքում հայտնում են, որ Զելենսկին ստացել է Գոնչարուկի հրաժարականի դիմումը եւ կքննարկի այն: