Ուհանում 12 ժամանակավոր հիվանդանոց են բացել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար. «Սինհուա» |armenpress.am|
18:54 - 19 փետրվարի, 2020

Ուհանում 12 ժամանակավոր հիվանդանոց են բացել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար. «Սինհուա» |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի Ուհան քաղաքում 12 ժամանակավոր հիվանդանոց Է սկսել աշխատել նոր կորոնավիրուսով վարակվածների բուժման համար: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով համաճարակի նկատմամբ հսկողության քաղաքային շտաբի հայտարարությունը։

Շտաբի տվյալներով՝ հիվանդանոցների են վերասարքավորվել Ուհանի մի շարք հաստատություններ, ներառյալ գիմնազիաներ եւ ցուցահանդեսային կենտրոններ:

Նշվում Է, որ իշխանությունները պլանավորում են բացել լրացուցիչ դաշտային հոսպիտալներ՝ այդ տիպի բուժհիմնարկներում մահճակալ-տեղերի թիվը ավելացնելով մինչեւ 20,4 հազար: Փետրվարի 7-ին ՉԺՀ-ի առողջապահության պետկոմիտեն նշել Է Ուհանում կորոնավիրուսի դեմ պայքարում ժամանակավոր հիվանդանոցների արդյունավետությունը, որոնք օգնում են նվազեցնել ստացիոնար կլինիկաների ծանրաբեռնվածությունը: ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 74 հազար 185, մահացու ելք Է արձանագրվել 2004 դեպքում:

Անցած 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել Է 1749-ով, մահացու դեպքերինը՝ 136-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 132 մարդ: Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում 57,8 հազար մարդ, ավելի քան 11,9 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ, ավելի քան 14,7 հազար մարդ ապաքինվել Է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից: Մայրցամաքային Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների շրջանում ավելի քան 19 տոկոսն արդեն ապաքինվել Է, մահացել Է հիվանդացածների 2,7 տոկոսը, մնացածները բժիշկների հսկողության ներքո են: Միեւնույն ժամանակ, ինչպես հետեւում Է կենտրոնական իշխանությունների հրապարակած վիճակագրությունից, վարակվածների մոտավորապես 15 տոկոսը ծանր վիճակում Է, եւս 3,2 տոկոսը՝ օրհասական վիճակում:

«Վիրուսի տարածման միտումն աստիճանաբար դրական փոփոխություններ Է կրում,- մամուլի ասուլիսում նշել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը:- Հաջորդ փուլում մենք պետք Է ամրապնդենք հաջող արդյունքները թոքաբորբի դեմ պայքարում, ինչպես նաեւ ապահովենք ծանր հիվանդների արդյունավետ բուժումը»: ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն փետրվարի 19-ին հաստատել Է նոր կորոնավիրուսի ախտորոշման եւ բուժման նոր համազգային ստանդարտը: Նոր կանոնների համաձայն՝ երկրի բոլոր տարածաշրջաները, ներառյալ Հուբեյի կենտրոնական նահանգը, որտեղ թոքաբորբի ամենաընդգրկուն բռնկումն Է դիտարկվում, ախտորոշման գործընթացում պարտավոր են հաշվի առնել մարդու արյան մեջ նուկլեինային թթվի անալիզի կամ հաջորդակարգման (գենային տեղեկատվության ստացման) արդյունքները: Բացի դրանից, ծանր ձեւով հիվանդացածներին բուժելիս հանձնարարվում Է լրացուցիչ կիրառել առողջացած հիվանդների արյան պլազմայի փոխներարկման մեթոդը, որոնք ավելի վաղ ախտահարվել են նոր տիպի կորոնավիրուսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել