Ուղերձ անցյալից․ տարածվել է Սերժ Սարգսյանի 2016 թվականի ուղերձը
12:54 - 28 մայիսի, 2019

Ուղերձ անցյալից․ տարածվել է Սերժ Սարգսյանի 2016 թվականի ուղերձը

Այսօր լրատվամիջոցներով տարածվեց Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ, որում մասնավորապես ասվում էր․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնելու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք:
Կեցցե՛ Հանրապետության տոնը:
Փա՛ռք մեր ժողովրդին»:

Ուղերձի «Մենք վերադարձել ենք» երկիմաստ հատվածը լայն քննարկումներ առաջացրեց, վերլուծություններ գրվեցին այդ մասին։

Պարզվում է, որ «ուղերձն» ընդամենը հատված է 2016 թվականի Հանրապետության օրվա Սերժ Սարգսյանի ուղերձից, որը հրապարակել է Սերժ Սարգսյանի ոչ պաշտանական էջը , ինչն էլ ապակողմնորոշել է բազմաթիվ լրատվամիջոցների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել