ermenihaber.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական հանդիպումներ անցկացնելու համար մեկնել Է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:

Չավուշօղլուին դիմավորել է Իրաքի փոխարտգործնախարար Աբդուլքերիմ Հաշիմին և Բաղդադում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթիհ Յըլդըզը:

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ` Չավուշօղլուն հանդիպելու է Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ:

Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի նաև Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի, արտգործնախարար Ադել Աբդուլ Մահդիի, և խորհրդարանի նախագահ Մոհամմադ ալ-Հալբուսիի հետ: