Չարենցավան ելումուտն արգելող որոշումը ելք չպետք է լիներ, խնդիրը տեխնիկական է. դա ընդամենը պլանային աշխատանքների տրամաբանությամբ ծրագիր էր․ Տիգրան Ավինյան  |tert.am|
17:50 - 31 մարտի, 2020

Չարենցավան ելումուտն արգելող որոշումը ելք չպետք է լիներ, խնդիրը տեխնիկական է. դա ընդամենը պլանային աշխատանքների տրամաբանությամբ ծրագիր էր․ Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Չարենցավան համայնք անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելող որոշումը ելք չպետք է լիներ, միակ խնդիրը տեխնիկական է եղել։ Այս մասին Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսինքն, դուրս է եկել որպես կատարման ծրագիր և շատ արագ տեղ է հասել, սկսել է կատարվել, բայց այդ ծրագիրն ընդամենը պլանային աշխատանքների տրամաբանությամբ ծրագիր է եղել, և այլ ծրագրերի հետ համատեղ, եղել է մեր համակարգում»,- հայտնեց պարետը։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ պարետատունը տարբեր իրավիճակների համար ունի մշակած մարտավարություն. «Մենք ունենք տարատեսակ նախապատրաստած պլաններ տարբեր քաղաքների վերաբերյալ և ունենք ծրագրեր, որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Ամեն օր մենք ունենք գործողությունների կիրառման մի շարք փաթեթներ, որոնք այս կամ այն փուլում կարող են մտնել ուժի մեջ»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել