Չեմ կարծում, որ մեր դաշնակիցները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ, չկա այդպիսի բան. Սերժ Սարգսյան
 |news.am|
19:30 - 16 ապրիլի, 2020

Չեմ կարծում, որ մեր դաշնակիցները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ, չկա այդպիսի բան. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Երբեք, որեւէ պարագայում ես չեմ ղեկավարվել ոչ դավադրությունների տեսություններով, ոչ ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ. չկա այդպիսի բան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետ կապված դավադրությունների թեմային:

«Որ մենք ունենք  թշնամիներ, դա ակնհայտ է, բայց մենք ունենք նաեւ բազմաթիվ բարեկամներ: Բոլորին խորհուրդ եմ տալիս դավադրությունների տեսություններով չղեկավարվել: Այն, ինչ լսում եք կամ ընթերցում եք որեւէ ինտերնետային կայքում, փորձեք մեկ այլ աղբոյւրներից դա ստուգել, այնուհետեւ անել սեփական եզրակացությունը»,-ասաց նա:

Սարգսյանը հավելեց, որ երբ արտակարգ դրությունը կվերանա, մանրամասն ցանկացած հարցի՝ տրամաբանական, անտրամաբանական, կպատասխանի. «Մեր այդ հանդիպումը, որի մասին ասում եմ՝ լինելու է բացառապես ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Այնուհետեւ ես առաջարկելու եմ, որ դահլիճում գտնվող լրագրողները որոշեն, թե երբ է լինելու եւ որ թեմայով: Ես պատրաստ եմ լինելու խոսելու ինչպես Արցախի խնդրի մասին, տնտեսության մասին, կոռուպցիայ մասին, այնպես էլ իհարկե, 2018-ի ապրիլյան իրադարձությունների մասին: Չի լինելու հարց, որին չեմ պատասխանելու»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել