Չեմ հավակնում ասել, որ ընտրված տարբերակն ամենալավն է. ՊԵԿ նախագահը՝ եկամտային հարկի համահարթեցման մասին |aysor.am|
08:46 - 07 հունիսի, 2019

Չեմ հավակնում ասել, որ ընտրված տարբերակն ամենալավն է. ՊԵԿ նախագահը՝ եկամտային հարկի համահարթեցման մասին |aysor.am|

aysor.am: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը չի կարծում, որ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվող եկամտային հարկի համահարթեցումը հարկման տեսակներից ընտրված լավագույն տարբերակն է։

«Համահարթ տոկոսադրույքների վերաբերյալ դժգոհությունները հիմանականում նրանում են, որ հարկման հավասարության սկզբունքը չի պահպանվում, ավելի մեծ եկամուտ և նվազ եկամուտ ստացողը նույն դրույքաչափով է հարկվում և կա սոցիալական անհավասարություն, կիսում եմ այդ տեսակերտը», - ասաց նա խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ աշխարհում հարկման երեք տեսակ կա և եկամտային հարկի համահարթեցումը դրանցից մեկն է, որի արդյունքում ստեղծվելիք սոցիալական անհավասարությունը կարելի է մեղմացնել՝ գույքահարկի պրոգրեսիվ հարկման համակարգ ներդնելով.

«Չեմ հավակնում ասել, որ ընտրված տարբերակն ամենալավն է, բայց հանրությանը պետք է ասել, որ անձի հարկումը պետք է նայել եկամուտների և գույքի միասնական հարկման տեսանկյունից։ Եթե կարողանում ենք գույքային հարկի պրոգրեսիվ հարկման համակարգ ներկայացնել, ապա եկամտային հարկի համահարթ տոկոսադրույքը չեզոքացվում է», - ասաց ՊԵԿ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել