Չինաստանը կասկածում է, որ ԱՄՆ-ի բանակն է համաճարակը բերել Վուհան  |civilnet.am|
10:36 - 13 մարտի, 2020

Չինաստանը կասկածում է, որ ԱՄՆ-ի բանակն է համաճարակը բերել Վուհան |civilnet.am|

civilnet.am: Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լիջիան Ժաոն հայտարարել է, թե հնարավոր է, որ ամերիկյան բանակն է կորոնավիրուսի վարակը տարել Վուհան։

Չինաստանի ԱԳՆ խոսնակը Թվիթերում հետևյալ գրառումն է արել․ 

«Երբ է ԱՄՆ-ում հայտնվել առաջին հիվանդը։ Քանի՞ մարդ է վարակված։ Ի՞նչ են հիվանդանոցների անունները։ Հնարավոր է, որ հենց ԱՄՆ-ի բանակն է  համաճարակը բերել Վուհան։ Եղե՛ք թափանցիկ: Հրապարակե՛ք ձեր տվյալները: ԱՄՆ-ը պարտավոր է մեզ բացատրություն տալ»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել