Չինաստանի նվիրաբերած 420,000 դոլար արժողությամբ արագ թեստերը հասել են Վրաստան․ Չինաստանում Վրաստանի դեսպան |shantnews.am|
09:15 - 26 մարտի, 2020

Չինաստանի նվիրաբերած 420,000 դոլար արժողությամբ արագ թեստերը հասել են Վրաստան․ Չինաստանում Վրաստանի դեսպան |shantnews.am|

shantnews.am: Չինական Սիչուան նահանգի կառավարության կողմից Վրաստանին նվիրաբերված կորոնավիրուսային և այլ շնչառական հիվանդությունների արագ փորձարկումների 420 հազար դոլար արժողությամբ թեստերն արդեն Վրաստանում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չինաստանում Վրաստանի դեսպանը։

Թեստավորել քաղաքացիներին հնարավոր կլինի միայն բժշկի նախաձեռնությամբ:

Արագ թեստերը ստեղծվել են չինացի գիտնականների կողմից՝ Ուհանում համաճարակի բռնկումից մեկ ամիս անց: Դրանք կարողանում են ընդամենը 15 րոպեի ընթացքում ախտորոշել:

Վրաստանի իշխանությունները բանակցություններ են վարում Հարավային Կորեայի հետ 200 թեստ ձեռք բերելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել