Չինաստանի ռազմածովային նավատորմը խոշորագույնն Է դարձել աշխարհում |armenpress.am|
08:13 - 22 մայիսի, 2019

Չինաստանի ռազմածովային նավատորմը խոշորագույնն Է դարձել աշխարհում |armenpress.am|

armenpress.am։ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային նավատորմը խոշորագույնն Է դարձել աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Popular Mechanics-ը:

Հրատարակությունը նշում Է, որ վերջերս չինական մարտանավերի (այդ թվում՝ ավիակիրների, հածանավերի, Էսկադրային ականակիրների, սուզանավերի եւ դեսանտային նավերի) թիվը հասել Է 300-ի, ինչը 13 միավորով ավելի Է ԱՄՆ-ի համեմատությամբ:

Չինաստանի ռազմական նավատորմի հիմքը կազմում են 119 վերջրյա նավեր (23 Էսկադրային ականակիր, 59 ֆրեգատ եւ 37 կորվետ) եւ 76 սուզանավեր: Միացյալ Նահանգներին հաջորդում են Ռուսաստանը (83 նավ), Մեծ Բրիտանիան (75) եւ Ավստրալիան (48):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել