Չինաստանում կարող են մահապատժի ենթարկել կորոնավիրուսի ախտանշանները թաքցնելու համար |news.am|
16:59 - 15 փետրվարի, 2020

Չինաստանում կարող են մահապատժի ենթարկել կորոնավիրուսի ախտանշանները թաքցնելու համար |news.am|

news.am: Չինաստանում կարող են մահապատժի ենթարկել COVID-19 նոր կորոնավիրուսի ախտանշանները դիտավորյալ թաքցնելու կամ հիվանդի վիճակի մասին տեղեկություններն աղավաղելու համար, նշված է շաբաթ՝ փետրվարի 15-ին, հրապարակված չինական դատարանի հայտարարության մեջ, հայտնում է DW-ն: 

Ճանապարհորդությունների պատմությունը թաքցնելը նույնպես կարող է քրեական հանցագործություն համարվել:  Մարդը, որը դարձել է վարակի աղբյուր եւ հանգեցրել է վիրուսի տարածմանը, կմեղադրվի հանրային անտանգությանը սպառնալիք ստեղծելու մեջ: Նա կարող է դատապարտվել 10-ամյա կամ ցմահ բանտարկության, կամ մահապատժի:

Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը փետրվարի 15-ին հազացող, ջերմությամբ կամ վիրուսային հիվանդության այլ ախտանշաններով բնակիչներին արգելել է երկրում տեղաշարժվել ավտոբուսներով, գնացքներով եւ օդանավերով: Դրանից բացի, տոներից հետո համաճարակի օջախի գոտուց տուն վերադարձող բոլոր քաղաքացիները պետք է 14 օր տանը մնան կամ բժիշկների հսկողության տակ, իսկ նրանք, ովքեր կարանտինից կհրաժարվեն, կպատժվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել