Չի կարելի միայն  Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել. Էդմոն Մարուքյան |lragir.am|
12:10 - 14 փետրվարի, 2020

Չի կարելի միայն Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել. Էդմոն Մարուքյան |lragir.am|

lragir.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարությանը, թե կուսակցականացված Սահամանդրական դատարանը խոչընդոտում ու կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների համակարգը Հայաստանում:

«Նրա հայտարարությունն իրականության հետ կապ չունի, չեմ կարծում, որ Գերմանիայում նստած՝ մարդիկ չգիտեն այդ մասին: Ես կոնկրետ հարց եմ տվել՝ օրինակ բերեք մի ռեֆորմ, որը դատարանը տապալել է: Չկա որևէ ռեֆորմ, ասել եմ՝ օրինակ բերեք վերջին երկու տարիներին քաղաքացիներին կեղեքելու դեպքեր, որևէ օրինակ չի բերվել:

Ինչ վերաբերում է դատարանի կուսակցականացմանը, ապա դա նույնպես իրականությանը չի համապատասխանում, որովհետև, օրինակ, տիկին Ալվինա Գյուլումյանը, վստահ եմ, որևէ ձևով կուսակցականացված անձ չէ, նա ՄԻԵԴ դատավոր է եղել, համապատասխանում է բարձր դատարանի չափանիշներին: Եվ չի կարելի միայն  Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ ՍԴ դատավորները տարբեր նախագահների օրոք նշանակված դատավորներ են: «Այսինքն՝ ըստ էության, եթե միայն Հրայր Թովմասյանին նկատի ունեն, որ, այո, ԱԺ դահլիճից դարձավ դատավոր, բա մնացա՞ծը: Մենք ուղղակի չգիտենք որևէ բարեփոխում, որը ՍԴ-ն այսօրվա դրությամբ տապալել է»,- ասաց Թանդիլյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել