Չվերթների չեղարկման պատճառով ԱՄՆ արևմտյան նահանգներում մնացած հայերն ունեն դեղորայքի, ֆինանսական և կեցության խնդիրներ
21:31 - 05 մայիսի, 2020

Չվերթների չեղարկման պատճառով ԱՄՆ արևմտյան նահանգներում մնացած հայերն ունեն դեղորայքի, ֆինանսական և կեցության խնդիրներ

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված` չվերթների չեղարկման պատճառով, ԱՄՆ արևմտյան նահնագներում, և հատկապես Հարավային Կալիֆորնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ են մնացել: Նրանվ մի մասն անհապաղ օգնության կարիք ունի ՝ դեղորայքի, ֆինանսական, կեցության և այլ խնդիրներ հոգալու առնչությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Հյուպատոսությունը նաև կոչով դիմել է ԱՄՆ արևմտյան նահանգներում բնակվող հայերին և մասնավոր ընկերություններին՝ աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ այն քաղաքացիներին, որոնք  չվերթների չեղարկման հետևանքով ստիպված ժամանակավորապես գտնվում են ԱՄՆ-ում:

«Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օժանդակություն ցուցաբերել ՀՀ նշված քաղաքացիներին խնդրում ենք կապ հաստատել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ (818) 696-6078 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով, հետևյալ հասցեով՝ [email protected]»,-ասված է հյուպատոսության տարածած հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել